Վրաստանն ու Ռուսաստանը կքննարկեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Վրաստանի ու Ռուսաստանի միջև առևտրա-տնտեսական խնդիրների շուրջ կանցկացվեն փորձագիտական խորհրդակցություններ՝ կապված ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրման հետ:

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը: Նրա հաղորդմամբ՝ տվյալ հարցը քննարկվել է երեկ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հեռախոսազրույցի ժամանակ: 

ԵՄ-ը մտադիր է հունիսի 27-ին Ասոցացման համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ:

Տեսանյութեր

Լրահոս