ԵԽԽՎ-ը գովել է Ուկրաինային՝ նախագահական ընտրություններն արժանիորեն անցկացնելու համար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսը ԵԽԽՎ-ում ներկայացրել է մայիսին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքները և գովել է Կիևին՝ դրանք արժանի մակարդակով անցկացնելու համար:
Գրոսն ընդգծել է, որ նման կարճ ժամանակահատվածում անհնար էր կազմակերպել դա, և այնուամենայնիվ դա հաջողվեց ուկրաինական կողմին, և ողջ երկրում ի հայտ եկան լեգիտիմ կառույցներ, որոնք կարող են այժմ հանդես գալ իրենց երկրի անունից:
Գրոսը նկատել է, որ երկրի արևելքում չի գործել ավելի քան 46 ընտրատեղամաս, 5 միլիոն քաղաքացի գործնականում բացառվել են այդ ընտրություններից, և այնուամենայնիվ նախագահական ընտրություններն անցկացվել են բավական բարձր մակարդակով, որով և նախագահը ստացել է լեգիտիմություն:
Շարունակելով Պորոշենկոյի թեման՝ Գրոսը հայտարարել է, որ նա այնպիսի նախագահ է, որը չի ձգտում իշխանության չափազանց մեծ կենտրոնացմանը: Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը: