Բաժիններ՝

Լարված իրավիճակ Սարյան փողոցում. ոստիկանները բերման են ենթարկում թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին

Մայրաքաղաքի Սարյան փողոցում՝  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շեքի դիմաց, լարված իրավիճակ է։ Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Քաշքշուկ է սկսվել ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների, սակայն մյուս մասնակիցները կանգնել են ոստիկանական մեքենայի դիմաց՝ թույլ չտալով բաժին տեղափոխելով իրենց ընկերներին։

Սակայն ոստիկանները կարողացել են ուժով բացել ճանապարհն ու տանել ակտիվիստներին։ Այս պահին բերման ենթարկվածների թիվը հասնում է 10-ի։

Բողոքողներին միացել են նաև հարակից շենքերի բնակիչները, որոնցից մեկը պատշգամբից ջուր է լցրել ոստիկանների վրա։

Լուսանկարը՝ News.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս