Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է ճշգրիտ հարվածներ հասցնել Իրաքում գործող զինյալներին. Օբամա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ճշգրիտ հարվածներ հասցնել Իրաքում գործող իսլամիստ զինյալներին:

Օբաման հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրաք տեղափոխել մինչև 300 ռազմական խորհրդատուի, որոնք լավագույն ձևով կմարզեն, կխորհրդակցեն ու կաջակցեն տեղի անվտանգության ուժերին՝ առաջ շարժվելու համար:

Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը որոշակի հանգամանքներում պատրաստ են Իրաքում «հասցեագրված ռազմական գործողություններին», սակայն ամերիկյան զորքերն Իրաքում չեն մասնակցի մարտերի. «Մենք միայն կօգնենք իրաքցիներին, որոնք հարձակման են անցնում ժողովրդին ու տարածաշրջանում ամերիկացիների շահերին սպառնացող ահաբեկիչների դեմ»:

Հունիսի 18-ին Բաղդադը դիմել էր Վաշինգտոնին՝ խնդրելով ավիահարվածներ հասցնել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս