ՀՀԿ-ն՝ անհարմար վիճակում. «Ժողովուրդ»

«ԱԺ երեկվա արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ն հայտնվել էր անհարմար վիճակում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Քվեարկության ժամանակ ԱԺ 5 խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի բոյկոտի արդյունքում ՀՀԿ-ին չհաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումն ու երկու նախագիծ չընդունվեց, այդ թվում և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Ուշագրավը, սակայն, այն է, որ սույն օրենքի նախկին քննարկումների ժամանակընդդիմությունը ևս կողմ էր արտահայտվել ՏՏ ոլորտի մասին օրինագծին, բայց երեկ չքվեարկելով՝ այն տապալեց: Հիմա կառավարությունը ստիպված է այս նախագիծը խորհրդարան մտցնել նույն ընթացակարգով՝ սկսելով զրոյից»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս