Լևոն Արոնյան. «Ձգտում եմ նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը»
2000 տարի առաջ ստեղծված շախմատային խաղի բանաձևումն էր՝ «Խաղ, որտեղ հաղթում է բանականությունը»: Աշխարհի գավաթակիր, օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը դժվարանում է ասել՝ ի՞նչ է շախմատը՝ մտքի խա՞ղ, սպո՞րտ, գիտությո՞ւն, արվե՞ստ: «Դժվար է ասել: Խաղ է: Եվ քանի որ վերջում հաղթող կա, սպորտ է համարվում: Իրականում քաղաքական երկխոսության պես մի բան է: Կարծում եմ՝ շախմատիստը որակական նույն հատկանիշները պետք է ունենա, ինչ դիվանագետը: Երկար ժամանակ կոնտակտի մեջ ես մտնում մեկի հետ, որին հաղթելն է նպատակդ: Միտքդ ես լարում: Մտքի աշխատանքով ես հաղթանակի հասնում: Ֆիզիկապես ուժեղ լինելն այնքան էլ կարևոր չէ: Կարևորը` կենտրոնացումն է, դիմացկունությունն է` դիմացինին պարտության տանող ճանապարհին հասցնելու հմտությունը: Երկխոսություն է` միայն թե առանց խոսքի…»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Լ. Արոնյանը:
Նա խոստովանել է, որ այն բարձունքը, որը ձգտում է նվաճել՝ Աշխարհի չեմպիոնի կոչումն է: Ոնց որ թե այս անգամ չհաջողվեց դրան հասնել, բայց չեմ ամաչում դրա համար: Կան մարդիկ, օրինակ, որ լավագույն հարյուրյակի մեջ չեն մտել, բայց առանց ամաչելու` ասում են. «ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ»: Այդպիսի բան ասելու համար պիտի ճանապարհ կտրես: Ես ուրախ եմ, որ այդ երկար ճանապարհն արդեն հաղթահարել եմ»,-ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: