Ինչու են հակասում ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի գնահատականները

«Հակասության ոչ մի հարց չկա: Մենք ի սկզբանե ասել ենք, որ քառյակի բոլոր կետերը քննարկման ենթակա են, բայց չենք ընդունում պահանջեր դնելը, ժամկետներ դնելը: Մենք ունենք մեր տեսակետները և մեր առաջարկներն ենք անում»,- այսօր լրագրողների հետ զրույցոմ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով այն մեղադրանքները, թե քառյակի 12պահանջների վերաբերյալ ՀՀԿ-ականների և Սերժ Սարգսյանի գնահատականները տարբերվում էին:

Ըստ նրա՝ քառյակի պահանաջների մի մասը կառավարության ծրագրում ընդգրկված է. «Դա կարևոր չէ՝ քառյակն է սկզբում առաջարկում, թե մենք: Կարևորն այն է, որ խնդիր կա, և մենք այդ խնդրին անդրադառնում ենք»: Նա նշեց, որ քառյակի բոլոր 12 կետերն էլ քննարկման ենթակա են:

Անդրադառնալով հարցին, թե այսօր ԱԺ նիստը տապալվում էր, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորները բավարար չէին քվորում ապահովելու համար, Վ.Բաղդասարյանը նշեց, որ ԱԺ աշխատանքներին բացակա բոլոր պատգամավորները հարգելի պատճառներ ունեն, գործուղումների են. «Ի՞նչ խնդիր կա նրանց բերելու կամ չբերելու: Ընդդիմությունը չմասնակցեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ նոր նախագծի քվեարկությանը, բայց մինչ այդ ողջունել են այդ օրինագիծը: Եվ ողջունած առաջարկությունը պարզապես բոյկոտում են, այսինքն՝ ոչ թե օրենքի նկատմամբ է իրենց այդ մոտեցումը, այլ բնականոն աշխատանքը խաթարելուն է ուղղված»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս