Բաժիններ՝

Պորոշենկոն Գերագույն ռադայից ակնկալում է ինքնացրման մասին որոշում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայից ակնկալում է ինքնացրման մասին որոշում: Պորոշենկոն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում.

«Ես որոշում եմ ակնկալում հենց խորհրդարանից: Վաղաժամ խորհրդարանական ընտրությունների հարցն այսօր նախաձեռնում է հենց հասարակությունը: Սոցհարցումների համաձայն, ուկրաինացիների ավելի քան 80 տոկոսը պահանջում է իշխանության վերաբեռնում: Չի կարելի անտեսել «Մայդանից» հետո փոխված հասարակության պահանջը: Ոչ ոք իրավունք չունի անտեսել ժողովրդի իրավունքը»:

Սրանից առաջ Պորոշենկոն քանիցս կողմ էր արտահայտվել վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ դա անհարաժեշտ է՝ իշխանության լիակատար վերաբեռնմանը հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս