Բաժիններ՝

Ես չեմ հանձնվի առանց մարտի. Յացենյուկը՝ ռուսական գազի գնի մասին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ եթե Ուկրաինային հաջողվի գազի ռևերսային մատակարարումների ու պահպանման շուրջ համագործակցություն հաստատել Եվրոպայի հետ, ապա դա կարող է կանգնեցնել Ռուսաստանի էներգետիկ թելադրանքը, այդ թվում նաև Ուկրաինային ոչ շուկայական, քաղաքական գներով գազ մատակարարելը:

Յացենյուկն ընդգծել է, որ իրենք կտրականապես դեմ են մոնոպոլիային, տնտեսական ու էներգետիկ խտրականությանը. «Ես չեմ հանձնվի առանց մարտի: Հասնելու ենք այն գնին, որը շուկայական է, ազնիվ ու արդար»:

Ուկրաինական պատվիրակությունն այսօր մեկնելու է Եվրոպա՝ քննարկելու համար Ուկրաինային գազի ռևերսային մատակարարումների հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս