Բաժիններ՝

Եթե չվերանայենք էլեկտրաէներգիայի սակագինը, կընկնենք սանկցիաների տակ. ՀԾԿՀ նախագահ

«Եթե չվերանայենք էլեկտրաէներգիայի սակագինը, Երևան ՋԷԿ-ի վարկային պարտավորությունները չենք կարողանա վերադարձնել, կընկնենք սանկցիաների տակ: Անկանխատեսելի վտանգներով հղի վիճակ կունենանք: ՀԷՑ-ի կրտիկական վիճակն էլ ավելի կսրվի»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ըստ նրա՝ չի եղել մի դեպք, որ ՀԷՑ-ն ունենա ֆինանսների դեֆիցիտ և չկարողանա իր պարտքերը կատարել արտադրող կայանների նկատմամբ: Նազարյանի կարծիքով՝ սա ձնագնդի նման կաճի, նաև այլ կայանների վարկային պարտավորությունները չի կատարվի: Թեև, Նազարյանի խոսքով, ՀԷՑ-ն ունի 14% շահութաբերություն, որն անցած տարի կազմել է 13 մլրդ դրամ, միաժամանակ առաջացել է 5.7 մլրդ դրամի ճեղքվածք:

Նազարյանը նշեց, որ ԱԷԿ-ը կանգնեցվում է այն ժամանակ, երբ ՀԷԿ-երով կարողանում են փակել սպառման քանակը և ՋԷԿ-երի արտադրանքը քիչ օգտագործե, բայց միշտ չէ այդպես ստացվում. «ԱԷԿ-ն ունի իր կապրիզները, անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված ենք լինում կանգնեցնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս