Բաժիններ՝

Ուսումնասիրություն պաղպաղակի շուկայում. Որ արտադրատեսակներում են հայտնաբերվել խախտումներ (ցանկ)

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն պաղպաղակի շուկայում: Ուսումնասիրվել է տարբեր իրացման կետերից ձեռք բերված պաղպաղակների մակնշումը: Հայտնաբերված խախտումները դասակարգվել են մի քանի հիմնական ուղղություններով՝

  • Արտադրության օրվա մակնշման բացակայություն
  • Պաղպաղակներ, որոնց բաղադրության մեջ մի կողմից մակնշված է բուսայուղի առկայության մասին, մյուս կողմից նշված չէ պաղպաղակի տեսակը
  • Ոչ ընթեռնելի մակնշում, անգամ հայերեն մակնշման բացակայություն
  • Սննդային հավելումների անվանումների մակնշման բացակայություն

Ներկայացված են ուսումնասիրության ենթարկված ընկերությունները, համապատասխան ապրանքատեսականին և մակնշման խախտումները.
«Անի և Թամարա»- «Անիտա», «ICR-VIP», «Անչուկ», «Էսկիմո», «Կորնետ»- Արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, անտեսանելի «Անիտա» տեսակի արտադրման օրը, ընթեռնելի չէ «Կորնետ» տեսակի մակնշումը:

«Աշտարակ կաթ»- «Տեմպո», «Դրայվ», «Շոկո», «Բուրբոն», «Կոն»- Որոշ արտադրատեսակների վրա մակնշված չէ արտադրության օրը, արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը:

«Ասա» «Վինիկ»- Օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը:

«Գրանդ Քենդի»- «Տորթ», «Պարադայս», «Կլասիկ պաղպաղակ»՝ վանիլ, պլոմբիր, «Սոյուզ», «ֆիեստա»- Օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ:

«Երևան կաթ»- «Էկզոտիկ», «Շոկմարի բատոն», «Բոնմարի բատոն», «Ֆրութ մարի», «Շոկմարի բրիկետ»- Արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը:

«Էլիտ Շանթ»- «Կարամելկա», «Բրիկետ», «Վանիլ պաղպաղակ» կգ-ով՝ 0,5 կգ, «Մեղեդի»- Արտադրատեսակներից որոշների վրա բացակայում է արտադրության օրը, օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, «Բրիկետ» տեսակի վրա բացակայում է հայերեն մակնշումը:

«Թամարա»- «Բրիկետ», «Թամարա վանիլլա», «Կարմեն», «Մեջիք կոն»,»СССР», «20 կոպեկ»- Արտադրատեսակներից որոշների վրա բացակայում է արտադրության օրը, օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, մակնշումն անընթեռնելի է

Ուսումնասիրվել են նաև «Բոնիլատ» և «Բիոկաթ» ընկերությունների որոշ արտադրատեսակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս