Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՕԴԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վ. Դվին գյուղում վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Կիմա Յուխանաևային, նրա տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է բաժին:
Կ. Յուխանաևան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն