Ոստիկանությունը բողոքի ցույցի մասնակիցներին բերման է ենթարկել. ԳԱԼԱ
Ոստիկանությունը Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել մի շարք ակտիվիստներ՝որոնց թվում՝ Վահագն Մինասյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Դվին Իսանյանին, Անտոն Իվչենկոյին, Արթուր Պետրոսյանին, Հրայր Սազյանին, Հերբերտ Գևորգյանին և Սիփան Փաշինյանին:
Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցում են այն ակտիվիստները, ովքեր ներկայում խմբված են ոստիկանության Կենտրոն բաժնի մոտ: Քիչ առաջ ժամանել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ քաղաքացիների՝ակտիվիստներին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նրանք հավաքվել են Աֆրիկյան տան մոտ՝իրենց դժգոհությունն արտահայտելու պատմամշակութային շինությունը քանդելու առիթով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից: