Վերնիսաժի կրակոցներից տուժած Ներսես Մելքոնյանը դժվարությամբ է քայլում. դատավորը խորհրդակցության սենյակում է

Քիչ անց հայտնի կդառնա՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից տուժած, բայց մեղադրյալ Ներսես Մելքոնյանը կկալանավորվի:, թե՞ ոչ: Այս պահին Կենտորն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը անցել է խորհրդակցության սենյակ որոշում կայացնելու: Դատարանում էր նաև Ն. Մելքոնյանը, ով դժվարությամբ էր քայլում: Վերջինիս փաստաբան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք միջնորդել են կա՛մ մերժել կալանքի միջնորդությունը, կա՛մ գրավ կիրառել:

168.am-ի հարցին՝ ինչո՞վ է քննիչը պատճառաբանել Ներսես Մելքոնյանին կալանավորելու անհրաժեշտությունը, Վ. Էլբակյանը պատասխանեց. «Արտատպել է Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի որոշ դրույթներ և Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի հատկանիշները: Ընդամենը դա՝ իբրև տեղի է ունեցել երկուստեք խուլիգանություն, հայհոյանք և այլն: Համենայնդեպս դատավորին էլ էր զարմանալի, որովհետև դատարանն էլ փորձեց իր հարցադրումներով պարզել, թե կոնկրետ ինչում է կայանում հիմնավոր կասկածը»:

Ի պատասխան մեր հարցին՝ Վ. Էլբակյանը պատասխանեց, որ Ն. Մելքոնյանը չի ընդունել իրեն առաջադրված մեցադրանքը. նա հաշտարար է եղել:

«Այսինքն՝ եթե մարդը ոչինչ չի արել, մարդն ընդամենը դուրս է եկել, ասել է՝ անցած լինի, նման բան է տեղի ունեցել ու ստացել է 4 հրազենային վնասվածք, դրանից հետո՝ ի՞նչը պետք է ինքն ընդունի»,- ասաց Վ. Էլբակյանը:

Կարդացեք նաև

Նա նաև տեղեկացրեց, որ Ն. Մելքոնյանը ձերբակալվել է հունիսի 6-ին, ժամը 15:00-ին, իսկ կալանքի վերաբերյալ դատական նիստը սկսվել է այսօր՝ ժամը 15:10-ին, ինչը նշանակում է, որ ձերբակալումն անօրինական է: Բացի դա, Վ. Էլբակյանը հայտնեց, որ մայիսի 17-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Ն. Մելքոնյանը եղել է վկայի կարգավիճակում, սակայն այդ ամբողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցները եղել են նրա հիվանդասենյակի դռան մոտ: «Փաստացի անձն ուներ վկայի կարգավիճակ, բայց փաստացի գտնվում էր ձերբակալվածի կարգավիճակում: Չեմ կարող ասել՝ եթե նա փորձեր դուրս գալ (նա այն վիճակում էլ չէր, որ կարողանար դուրս գար կամ ներս գալ) նրանց կողմից ինչ այլ խոչընդոտներ կստեղծվեին մեզ համար»:

Վ. Էլբակյանը տեղեկացրեց, որ Ն. Մելքոնյանի՝ ձերբակալվածների պահման վայրում գտնվելու ընթացքում կամ շտապօգնության մեքենան է եղել այնտեղ կանգնած, կամ էլ՝ Ն. Մելքոնյանին են տեղափոխել հիվանդանոց՝ վիրակապել, չափել ճնշումը, հետո նորից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: «Նման պայմաններում նախաքննական մարմինը գտել է, որ նրան պետք է կալանավորել»,- ասաց Վ. Էլբակյանը:

Մանրամասները՝ շուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս