Շվեյցարիան ունի բռնապետերի ակտիվները սառեցնելու բավականաչափ փորձ. ԱԳՆ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի «սև ցուցակում» հայտնված ուկրաինացիների դեմ ներկայումս հարուցված է 7 քրեական գործ: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու նրա կողմնակիցներին կասկածում են «փողեր լվանալու» մեջ: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի՝ միջազգային իրավունքի գծով դեպարտամենտի ղեկավար Վալենտին Ցելվեգերը:
Նա ընդգծել է, որ Շվեյցարիան ունի բռնապետերի ակտիվները սառեցնելու և դրանք տվյալ երկրներին վերադարձնելու բավականաչափ փորձ. «Վերջին քառորդ դարում Շվեյցարիաի իշխանությունները Նիգերիային, Պերուին, Հայիթիին և այլ երկրների միջին հաշվով վերադարձրել է 4-5 միլիարդ շվեյցարական ֆրանկ:
Ուկրաինացիների դեմ առկա քրեական գործերում կիրառվում են հենց այդ մեխանիզմները: Շվեյցարական բանկերը սառեցրել են Յանուկովիչի ու նրա համակիրների հաշվեհամարներում առկա 137 միլիոն եվրո:
Խոսքը գնում է շվեյցարական իշխանությունների ու դատախազության պահանջով արգելափակված գումարի մասին: Շվեյցարիայի կառավարության կարգադրությամբ արգելափակվել է 55 միլիոն եվրո: Հետագայում դատախազությունն այդ գումարին հավելել է ևս 82 միլիոն եվրո»: