Վրացական գումարտակը 2014 թվականից հետո կմասնակցի աֆղանական առաքելությանը. Հեյգել

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Վրաստանին այն խոստման համար, որ 2014 թվականից հետո աֆղանական առաքելությանը մասնակցելու է նաև վրացական մեկ գումարտակ:

Դրա հետ կապված՝ Հեյգելը հայտարարել է, որ Աֆղանստանի Ազգային անվտանգության ուժերը կապահովվեն կարևոր ռեսուրսով: Ներկա դրությամբ Աֆղանստանում է գտնվում 805 զինծառայող, որոնք հիմնականում կենտրոնացած են Հելմանդ նահանգում, ինչպես նաև Քաբուլում ու Կանդահարում:

Հեյգելը հայտարարել է, որ կան բազմաթիվ հնարավորություններ ու մոտեցումներ՝ Ուկրաինայի ու Վրաստանի նման երկրներին օգնելու համար: 2014 թվականից հետո ԱՄՆ-ը պլանավորել է Աֆղանստանում թողնել միայն 9800 զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս