Հովիկ Աբրահամյանը շարունակում է Տիգրան Սարգսյանի արատավոր սովորույթը. «Հրապարակ»

«Կառավարության պաշտոնական կայքում դեռևս նախկին վարչապետի նախաձեռնությամբ բացվել էր «Վարչապետի հանդիպումների գրաֆիկ» բաժինը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Այն պարտաճանաչորեն թարմացվում էր՝ վարչապետի բոլոր հանդիպումների մասին տեղեկություններ էին զետեղվում: Սակայն, ինչ-որ պահից սկսած, այն դադարեցվեց:

Նպատակը, ըստ ամենայնի, անցանկալի լրատվամիջոցների մուտքը հանդիպումներին կանխելն էր:

Այս արատավոր սովորույթը շարունակում է նաև նոր վարչապետը՝ Հովիկ Արգամիչը, ով ավելի քան երկու ամիս է աշխատում և խոստացել է բաց ու թափանցիկ գործել, սակայն այդ բաժնում գեթ մեկ անգամ չի նշվել նրա հանդիպումների ու այցերի մասին տեղեկատվություն»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս