Վարչապետը հանդիմանեց նախարարներին

Արտերկրներում ՀՀ դեսպանները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը դժգոհել են ՀՀ նախարարներից՝ նշելով, որ նրանք չեն ներկայացնում ներդրումային ծրագրեր և իրենց առաջարկներն անուշադրության են մատնում:

Այսօր կառավարության նիստում Հ.Աբրահամյանը նախարարներին հանդիմանեց վատ աշխատանքի համար:

Վարչապետը շեշտեց, որ դեսպանների պարտականությունների շրջանակում է այլ երկրներից ներդրումների ներգրավումը Հայաստան, իսկ դրա համար նրանց հարկավոր են ներդրումային առաջարկություններ նախարարություններից, որոնք չկան. «Իրենք, եթե հանդիպում են ներդրողներին, պետք է ունենան ծրագրեր:

Համապատսախն նախարարները պետք է մտածեն դեսպաններին լիարժեք ներդրումային ծրագրեր տրամադրելու մասին»: Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարեց ներդրումային ծրագրեր մշակել և ԱԳՆ-ի միջոցով ներկայացնել դեսպաններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30