Բաժիններ՝

Ուկրաինայում չեն բացառում, որ Պորոշենկոն կարող է ռազմական դրություն մտցնել հարավ-արևելքում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սենչենկոն կարծում է, որ նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնավարման սկսվելուց հետո կարող է ռազմական դրություն մտցնել երկրի հարավ-արևելյան մարզերում.

«Ես կարծում եմ, որ նա խետք է աջակցի այդ մարզերում ռազմական դրություն մտցնելուն: Պորոշենկոն ադեկվատ է գնահատում երկրում և մասնավորապես արևելքում տիրող իրավիճակը»:

Ուկրաինայի ԿԸՀ-ը երեկ հրապարակել էր մայիսի 25-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Դրանց համաձայն, Պյոտր Պորոշենկոն հաղթել է առաջին իսկ փուլում՝ հավաքելով քվեների 54.7 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս