Ռասմուսենը վստահ է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն ճանաչի Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրից և ոչ մեկն էլ չի ճանաչի Սիրիայում ընթացող նախագահական ընտրությունների արդյունքները.
«Սիրիական նախագահական ընտրությունները խեղկատակություն են: Դրանք չեն համապատասխանում ազատ, ազնիվ ու թափանցիկ ընտրությունների անցկացման վերաբերյալ միաջազգային չափորոշիչներին: Ես վստահ եմ, որ ոչ մի դաշնակից չի ճանաչի այդ այսպես կոչված ընտրությունների արդյունքները»: