Ղարաբաղի մասին Եվրասիականի կազմում խոսք լինել չի կարող․ ռուսաստանցի փորձագետներ. «Ազատություն»

Հայկական կողմը ամեն ինչ արել է, որպեսզի Նազարբաևը նման հայտարարություն անի Աստանայում, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, REX լրատվական գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:

Հինգշաբթի օրը Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Երևան կատարած այցից հետո Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական միություն կգնա միայն Ղարաբաղի հետ կամ չի գնա, «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց Կոլերովը՝ հավելելով, թե այս հայտարարությանը, բնական է, ղազախական կողմը չէր կարող չարձագանքել:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Հայաստանը մտադիր չէ միանալ Եվրասիական միությանը:

«Ազատության» հարցին՝ «Ձեր տրամաբանությամբ, ստացվում է, որ Հայաստանը հրաժարվո՞ւմ է միանալ Եվրասիական միությանը», Կոլերովը պատասխանեց, թե այո, հրաժարվում է միանալ, և ինքը այդ մասին ծավալուն հոդված է գրել:

«Հայաստանը նորից փորձում է բազմաբևեռ քաղաքականություն վարել, ինչը վստահություն չի ներշնչում ոչ Արևմուտքին, ոչ էլ Ռուսաստանին», – ասաց Մոդեստ Կոլերովը:

Ռուսաստանցի մեկ այլ փորձագետ՝ Պավել Ֆելգենգաուերը, հակառակը, համարում է, որ Հայաստանը շտապում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, և որ Նազարբաևը ասել է այն, ինչ պետք է ասեր, քանի որ իսկապես բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Իլհամ Ալիևի, թե՛ Ադրբեջանի հետ:

Ի տարբերություն Կոլերովի՝ Ֆելգենգաուերը համոզված է, որ Հայաստանը միանալու է Եվրասիական միությանը: «Երևանը ուրիշ ճար չունի», – ասաց փորձագետը:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս