Շուրջ քառասուն երկիր հայտարարել է Մաքսային միության ազատ առեւտրի գոտուն միանալու մասին. Կուսմանգալիեւա

Շուրջ քառասուն երկիր հայտարարել է Մաքսային միության ազատ առեւտրի գոտուն միանալու մասին, հայտնել է Եվրասիական ինտեգրման ինստիտուտի տնօրեն Ժանարգուլ Կուսմանգալիեւան, հաղորղում է kazpravda.kz-ը:

«Բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացումը, որրին ուղղված է մեր տնտեսությունը, ներդրումների համար գրավիչ մեծ շուկաներ է պահանջում: Այս կապակցությամբ կարեւոր նշանակություն ունի այն փաստը, որ մոտ 40 երկիր հայտարարել է Մաքսային միության ազատ առեւտրի գոտուն միանալու մտադրության մասին, դրանց թվում են` Թուրքիան, Հնդկաստանը, Նոր Զելանդիան, Վիետնամը եւ այլ երկրներ», – ասել է նա:

Կուսմանգալիեւան նշել է, որ առաջին պետությունը, որը կարող է միանալ եվրասիական ինտեգրացիայի միջուկը կազմող Ղազախստանին, Բելառուսին եւ Ռուսաստանին, լինելու է Հայաստանը: Նրան հաջորդաբար հետեւելու ցանկություն են հայտնել Ղրղզստանն ու Տաջիկստանը: «Սա եւս մեկ անգամ վկայում է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց, զարգացող, հեռնակարային նախագիծ է»,-հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս