61-ամյա կինը տանից դուրս է եկել և չի վերադարձել. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 28-ին SHAMSHYAN.com-ին է դիմել Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ 36-ամյա Գագիկ Բեգլարյանը:
Գ. Բեգլարյանը նշել է, որ իր մայրը 61-ամյա Հասմիկ Պետրոսյանը մայիսի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Գ. Բեգլարյանը նշեց նաև, որ դիմել է ոստիկանության Վանաձորի բաժին, և ընթանում են աշխատանքներ կորածին հայտնաբերելու ուղղությամբ:
Հ. Պետրոսյանի հարազատները խնդրում են քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նրա վերաբերյալ, թող հայտնեն մոտակա ոստիկանության բաժին: