Ես երբեք իշխանությունից դուրս չեմ եղել, իսկ իմ եղբայրն ունի իր տեսակետները. Արմեն Սարգսյան (տեսանյութ). 1in.am
«Եթե մարդն ունակ է աշխատելու, քչից-շատից հարգանք է վայելում և՛ ազատամարտիկների մոտ, և զինվորների մոտ, ինչո՞ւ չաշխատի:
Ես 13-14 տարի չեմ աշխատել, և այսօր ինձ հնարավորություն է տրվել աշխատելու և ինձ դրսևորելու, ինչո՞ւ չաշխատեմ»,- այսօր Սարդարապատի հուշահամալիրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով իր նոր պաշտոնին՝ ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
Նա ասաց, որ տարված է իր աշխատանքով և կարողանում է նախարարին ներկայացնել այն խնդիրները, որոնք ներկայացնում են ազատամարտիկները, զինվորները, վետերանները:
Արմեն Սարգսյանին չի կաշկանդում այն հանգամանքը, որ ինքը լինելով Վազգեն և Արամ Սարգսյանների եղբայրը՝ մաս է կազմել այս իշխանական համակարգին:
«Ես երբեք իշխանությունից դուրս չեմ եղել՝ սկսած Վազգենի ժամանակներից՝ 90 թվականից մինչև այսօր: Ես եղել եմ ամենուր: Ես կուսակցական չեմ, այսինքն՝ ՀՀ քաղաքացի եմ, իսկ ՀՀ քաղաքացին, եթե մի փոքր խելքն աշխատում է, սիրտը ցավում է, չի կարող հեռու մնալ արված և չարված գործերից: Ես եղել եմ այնտեղ, որտեղ արված գործեր են եղել և ողջունել եմ այդ գործերը: Ես եղել եմ այնտեղ, որտեղ չարված գործեր են եղել և քննադատել եմ: Վազգենի ասածով պատասխանեմ՝ խավարից բողոքելու փոխարեն՝ հարկավոր է գոնե մեկ մոմ վառել»:
Մանրամասներն՝ այստեղ