Բաժիններ՝

Սյունիքի մարզում կարկուտ է տեղացել

Մայիսի 27-ին, ժամը 11.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում ս.թ. մայիսի 26-ին ժամը 23.00-ից մինչև 24.00-ը գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են 15 հա հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ, 5 հա բանջարաբոստանային կուլտուրա և 20 հա խոտհարք:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, իսկ ժամը 12.35-ին՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս