Մոտ կես ժամ տեղացած ձվի չափ կարկուտը Լոռու մարզում ոչնչացրել է բերքի 70 տոկոսը (տեսանյութ). news.am
Մայիսի 25-ին Լոռու մարզում տեղացած խոշոր կարկուտը զգալի վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը։ Մոտ կես ժամ րոպե տեղացած ձվի մեծության կարկուտը վնասել է կարտոֆիլի թփերը, պտղատու ծառերը, հացահատիկը։ Օրվա ընթացքում կարկուտը կրկնվել է՝ կրկնապատկելով վնասը։
Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կարկուտն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ հակակարկտային կայանները չեն փրկել։
«Բաղ ու բախչա, ամեն ինչ, ոչ մի բան չի մնացել։ Կես ժամ որ ձվի չափ կարկուտ խփի, ի՞նչ պիտի լինի»,- հուսահատ պատմում էին գյուղացիները։
Մանրամասներն՝ այստեղ