Սլավյանսկում, Դոնեցկում եւ Լուգանսկում քվեարկություն չի անցկացվում. Ուկրաինայի ԿԸՀ
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Խիվրենկոն հայտարարել է, թե ԿԸՀ-ն չի կարողացել Ուկրաինայի նախագահական ընտրությունների համար քվեաթերթիկներ հասցնել Դոնեցկ, Սլավյանսկ ու Լուգանսկ, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը:
«Դոնեցկում, Սլավյանսկում ու Լուգանսկում քվեարկություն չի անցկացվի: Չի հաջողվել անգամ քվեաթերթիկներ հասցնել այդ քաղաքներ: Ցավոք, դա այդպես է: Իրավիճակը թույլ չի տալիս այնտեղ գործընթաց կազմակերպել»,-նշել է Խիվրենկոն: