Հայաստանցիների մեծ մասը վստահում է Եվրամիությանը. azatutyun.am
Հայաստանցիների երկու երրորդը կարծում է, որ Եվրոպական միությունը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. այս մասին են վկայում ԵՄ հարևանության բարոմետրի տվյալները, հաղորդում է azatutyun.am-ը:
Սակայն 2013 թվականի աշնանն ու ձմռանը 12 տոկոսով պակաս հայաստանցիներ են այդպես կարծել, քան նույն տարվա գարնանը: 2013-ի սեպտեմբերի 3-ին, հիշեցնենք, հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային Միությանը:
Հարցման համաձայն, հայաստանցիների մեծ մասը վստահում է Եվրամիությանը: Հարցվածների կեսից ավելի նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը լավ գործիք կարող է հանդիսանալ տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն հաստատելու համար:
53 տոկոս հայաստանցիներ էլ Եվրամիության հետ համագործակցությունը դիտարկում են որպես աղքատության դեմ պայքարի միջոց: 44 տոկոսը կարծում է, որ Եվրամիությունը դրական ազդեցություն կարող է ունենալ, մինչդեռ 19 տոկոսը դիտարկում է այն որպես բացասական երևույթ:
Վերազգային կառույցներից հայերն ամենաշատը վստահում են ՄԱԿ-ին, 2 տոկոսով պակաս` Եվրամիությանը և ավելի քիչ` ՆԱՏՕ-ին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: