Բաժիններ՝

Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացիներ Հենրիկ Օ.-ի և Սյուզաննա Օ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացիների հաղորդման` իրենց կողմից վաշխառություն կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճելու և քրեական պատասխանատվությունից ազատելու համար 2012թ. ամռանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը փաստաբանի միջոցով իրենցից պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս