Բաժիններ՝

«Հակառակորդը մի քանի ժամ շարունակ կրակում էր ուղիղ գյուղի վրա, մերոնք երբ սկսեցին պատասխանել, լռեց». Բարեկամավանի գյուղապետ. ԳԱԼԱ

«Մի քանի ժամ շարունակ հակառակորդը կրակում էր մեր գյուղի ուղղությամբ, կրակում էին, բայց ոնց որ գնդակները չէին հասնում մեր գյուղ, մենակ մինը ոնց որ թե հասել էր, էն էլ, փառք Աստծո, ոչ մեկին բան չի եղել, մենակ կպել էր կտուր էր ծակել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի գյուղապետ Գագիկ Աբազյանը:

Պարոն Աբազյանը ասել է նաեւ, որ Բարեկամավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի ամենավերջին գյուղն է, գտնվում է սահմանի վրա եւ ուղղակի հարակից է Ադրբեջանին, ուստի սահմանային գոտում սովորական են կրակոցները:

«Մենակ կարամ ասեմ, որ էս վերջին մի քանի ամիսը հենց ընենց ուղիղ գյուղի ուղղությամբ չէին կրակելու, երկար դադարից հետո կրակեցին: Բայց որ ասեմ կրակել են վնաս տալու համար, սուտ կլինի: Եթե ուզենային վնաս տալ, նշանակետ կբռնեն ու կխփեն, ուղղակի հենց այնպես կրակում են, ոնց որ աչք վախեցնելու համար: Ուղիղ նշանառությամբ չեն կրակում: Կրակեցին, կրակեցին, հետո մերոնք ավելի ուժեղ կրակեցին, պատասխան կրակ բացելուց հետո նոր կրակոցները հակառակորդի կողմից դադարեց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս