Ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետների ակումբ ստեղծելու վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասին

«Ռոբերտ Քոչարյանի հետ դեռ չեմ քննարկել հարցը, նոր ենք վերադարձել Մոսկվայից: Եթե արձագանքելու կարիք լինի, հրապարակային կարձագանքենք, կիմանաք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կարծիքի է վարչապետների ակումբ ստեղծելու վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասին և արդյոք կընդունի՞ հրավերը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ, որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, և կքննարկվեն տնտեսական, քաղաքական գործընթացները:

Տեսանյութեր

Լրահոս