Ուկրաինայի ճգնաժամը բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսության աճի վրա. Դաշնային պահուստային համակարգ
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/grafik_rost.jpg)
Ուկրաինայի ճգնաժամը կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության աճի վրա, հայտարարել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բաց շուկաների հարցերով կոմիտեն, հաղորդում է gazeta.ru-ն:
Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչների հանդիպման որոշ մասնակիցներ համաշխարհային տնտեսության համար ռիսկեր են նշել: Դրանցից մեկը, ըստ նրանց, աշխարհաքաղաքական լարված իրավիճակն է Ուկրաինայում: