Ողբերգություն Ջրաշեն թաղամասում. երկրորդ զավակին հանձնել են հողին. «Հրապարակ»

«2012 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի Ջրաշեն թաղամաս բերվեց 18-ամյա Նորայր Սահակյանի դին։ Ընդամենը օրեր առաջ նա բժշկական հանձնաժողովի կողմից առողջ էր ճանաչվել և դեկտեմբերի 21-ին կանչվել էր Երևանի զինվորական հավաքակայան»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Այստեղ նրան մյուս զորակոչիկների նման պատվաստումներ էին արել և տեղափոխել Սիսիանի զորամաս, որտեղից պետք է տեղափոխեին Խոջալույի հավաքակայան: Արդեն Սիսանից-Խոջալու ճանապարհին նրա ջերմությունը բարձրանում է։

Դեկտեմբերի 22-ին նրան տեղափոխում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ նա մահանում է։ Զինվորի մահը ցնցել էր բոլորին՝ վերջինս բանակ էր զորակոչվել բոլորովին առողջ։ Բայց դժբախտություններն այս ընտանիքի կյանքում սրանով չավարտվեցին: Այսօր Սահակյանների ընտանիքը հողին է հանձնելու Նորայր Սահակյանի եղբոր՝ 17- ամյա Արտյոմ Սահակյանի դին։ Ողջ Ջրաշեն թաղամասը սգի մեջ է:

Ինչպես է տեղի ունեցել դեպքը. Ավարտական դասաանում սովորող տղան ընկել է երկրորդ հարկից՝ շինարարության ժամանակ և մեկ շաբաթ վերակենդանացման բաժանմունքում, այդպես էլ ուշքի չգալով՝ կիրակի օրը կեսգիշերին մահացել է։ Մեր տեղեկություններով, տղան պետք է մասնակցեր վերջին զանգի միջոցառմանը՝ այդ պատճառով որոշել էր գումար աշխատել։

Քեռու մոտ էր աշխատում՝ շինարարության վրա, երկրորդ հարկից ցատկել է ներք և՝ չիմանալով, որ տակը բետոնապատ չէ և գլխի վրա ընկնելով վնասել է գլխուղեղը և մարմնի այլ հատվածներում ստացել սալջարդեր։ Ստացած վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ մահվան պատճառ են դարձել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս