Ո՞վ չգիտի, որ վստահության խնդիր կա. Հովիկ Աբրահամյան

«Մենք հիմա կայունացման փուլ պետք է անցնենք, կայունացման խնդիր ունենք երկրի տնտեսության: Դուք ասում եք՝ երկրում վստահության խնդիր կա: Ո՞վ չգիտի, որ վստահության խնդիր կա բոլոր առումներով: Անվստահությունն ամեն ինչ ծնում է: Դա մեզ համար կարևոր խնդիր է լինելու, որ յուրաքանչյուր գործարար, ներդրող հասկանա, որ այս երկրում կարելի է ներդրումներ անել»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրիքննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամվոր Միքայել Մելքումյանի դիտարկումներին, որ կառավարության ծրագրի անկյունաքար պետք է լիներ աշխատանքի համար բավարար պայմանների ստեղծումը, միայն արտահանման համար հարկային բարենպաստ պայմաններ ստեղծելը բավարար չի և ՀՀ-ում վստահության անկում կա:

Հ.Աբրահամյանը հայտնեց, որ մարզերում հետզհետե բացվելու են արդյունաբերական կենտրոններ, ու նշեց, որ Մելքումանի առաջարկների մեծ մասն ընդունվել է, իսկ որը որ չի ընդունվել, կախված է եղել մեծ ծախսերի հետ. «Բյուջեն արդեն հաստատված է, և մենք փորձելու ենք հաջորդ տարիներին իրականացնել դրանք: Իմ ելույթը, ասացի, ավելի շատ քաղաքական էր»:

Տեսանյութեր

Լրահոս