Արա Բուդաղյանը հրաժարվեց Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարից. մնաց երեք թեկնածու. pastinfo.am
Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ին կայանալիք ընտրություններում գրանցված թեկնածու՝ ինքնաառաջադրված, «Վարարակն» ՓԲԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի առանձանտան մոտ զինված միջադեպի արդյունքում մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված Արտակ Բուդաղյանի հարազատ եղբայրն է, այսօր ինքնաբացարկ է հայտնել:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 15-ին հրավիրված նիստում ուժը կորցրած կճանաչի Ա.Բուդաղյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած կճանաչվի:
Մանրամասներն՝ այստեղ