«Լավ տղեք» են՝ «թասիբի մեռած», և հանուն իրենց «սկզբունքների» պատրաստ են ամբողջ մարդկությունը վերացնել. «Առավոտ»

«Վերնիսաժի կամ «Տեցի կրուգի» նման միջադեպերը տրամաբանական բացատրություն չունեն. դա հայաստանյան կամ գուցե տարածաշրջանային պաթոլոգիա է»,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.

«Յուվեցի Կարոյի փեսայի նման մարդիկ մանիակ մարդասպաններ չեն, մաֆյոզիներ չեն, նրանք պարզապես «լավ տղեք» են՝ «թասիբի մեռած», և հանուն իրենց պաթոլոգիկ «սկզբունքների» պատրաստ են ոչ միայն մարդ սպանել, այլև ամբողջ մարդկությունը վերացնել։

Այդպիսի մի կերպար է նաև, օրինակ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, Սյունիքի նախկին մարզպետը՝ իր ընտանիքով հանդերձ, և այլն։ Նման միջավայրում զենք պահելն ու գործածելը ինքնահաստատման, իրենց «պապաների» և «աներ-պապաների» քրեական ավանդույթների պահպանման միջոց է։
Քաղաքական թեման փակելու համար ասեմ, որ Յուվեցուն որպես ԲՀԿ-ական չեմ ընկալում։

Որպես օրենսդիր՝ նույնպես։ Ճիշտ այնպես, ինչպես Կարամելին և Շերիֆին՝ նույն խմբակցությունից, Շմայսին, Թոխմախին կամ Բուռնաշին՝ ՀՀԿ-ից։ Եվ այդպես՝ շատ-շատերին։ Իրենց համար բացարձակապես միևնույն է, թե ինչ «քվոտա»-ով են խցկվել Աժ՝ իրենց գործերը «դզելու» համար։ Ցավալին այն է, որ իրենց պաթոլոգիաները նրանք փոխանցում են հաջորդ սերունդներին։ Ինչ վերաբերում է Վերնիսաժի կրակոցներին, ապա վստահ եղեք՝ գործը կոծկելու են։ Ինչպես Լիսկայի տան մոտ կրակոցների գործը։ Ձևակերպելու են որպես Յուվեցու փեսայի ինքնապաշտպանություն»,– գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս