Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Մայիսի 18-ին, ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն