«NO putinism» ակցիայի մասնակիցները դիմում-նամակը հանձնել են ՌԴ դեսպանատուն. ԳԱԼԱ
«NO putinism» ակցիայի մասնակիցներին հաջողվել է ոստիկանների հետ գալ ընդհանուր հայտարարի: Նրանք ձեւավորել են հինգ հոգանոց պատվիրակություն, ովքեր եւ ՌԴ դեսպանատուն հանձնեցին դիմում-նամակ, հաղորդում է ԳԱԼԱ-ն:
Նամակում մասնավորապես ասված է. «Մենք՝ Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցներս, համերաշխելով այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում «ՈՉ պուտինիզմին» կարգախոսով ասպարեզ իջած ռուսական ժողովրդավարական ուժերին, ամբողջությամբ համակարծիք լինելով նրանց բարձրացրած պահանջների հետ, մասնավորապես անընդունելի համարելով հարեւան պետությունների նկատմամբ զավթողական քաղաքականության իրականացումը, դատապարտելով պուտինյան Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որի հետեւանքով Հայաստանը հայտնվել է ընկերային եւ քաղաքական խոշորագույն ճգնաժամի մեջ, եւ իրականություն է դառնում ռուսական կայսերապաշտության «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» կարգախոսը, արձանագրելով, որ այդ քաղաքականության դրսեւորումներից է Հայաստանի իշխանությունների՝ պուտինիզմի կողմից պարտադրվող անհետեւողական եւ ազգավնաս գործելակերպը, մենք արձանագրում ենք, որ այն համամարդկային չարիք է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: