Ժիրայր Սեֆիլյան. «Ժողովրդին առաջնորդողը ես եմ լինելու» (տեսանյութ)
«Երիտասարդներին և Արցախյան պատերազմի մասնակիցներին ես ունեմ կոչ: Մոտենում է այն պահը, որ ես հայտարարելու եմ քաղաքացիական բանակի ստեղծման մասին: Հեռու չէ´ այդ պահը: Քաղաքացիական մի բանակ, որը առաջին հերթին պետք է տեր կանգնի մեր շարժման անվտանգությանը, ինչու չէ նաև չեզոքացնի այսօր մեր երկիրը վտանգող զորիբալայանականների շարժումը, որի նպատակն է խլել մեր ձեռքից մեր ինքնիշխանությունը»,- ասել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: