ԲՀԿ-ականները չնվիրվեցին ազատամարտին
«Ազատամարտի նվիրյալների միավորում» հասարակական կազմակերպությունն ընդամենը երկու ամսվա կյանք ունեցավ: Այն ստեղծել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը: Հետո նրանք հայտարարեցին, որ չգիտեն, թե ով է որոշել իրեն ստեղծած կազմակերպության ճակատագիրը և ով լուծարեց այն: Իրականում նրանք չեն ցանկանում կամ չեն կարող իրականությունն ասել. իսկ իրականությունն այն է, որ իրենց կազմակերպությունը լուծարելու հանձնարարությունը տվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Դժվար է ասել, նրանք փորձե՞լ են հակադրվել Ծառուկյանին, կամ փորձե՞լ են պաշտպանել իրենց ստեղծած կազմակերպության գոյության իրավունքը: Փաստն այն է, որ կազմակերպությունը լուծարելու դիմում է ներկայացվել Պետռեգիստր: Եվ որպեսզի իրենք «ճիշտ» դուրս գան և կարողանան ասել, որ իրենք չեն լուծարել կազմակերպությունը, այդ գործը հանձնարարել են ինչ-որ իրավաբանների:
Ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: