Ռուսաստանի Պետդուման ընդունել է երկքաղաքացիությունը թաքցնելու մասին տուգանք նախատեսող օրինագիծը
ՌԴ Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է երկքաղաքացիությունը թաքցնելու մասին տուգանք նախատեսող օրինագիծը, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը:
Փաստաթուղթը քաղաքացիներին պարտավորեցնում է Դաշնային միգրացիոն ծառայությանը տեղեկացնել այլ երկրի քաղաքացիություն մասին` այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Իսկ արդեն երկքաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիները օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում պետք է այդ մասին տեղեկացնեն Միգրացիոն ծառայության տարածքային մարմնին:
Այս պարտավորության չկատարման դեպքում անձն ստիպված կլինի մինչեւ 200 հազար ռուբլի չափով տուգանք վճարել կամ դատապարտվել մինչեւ 400 ժամ հարկադիր աշխատանքի: