Ինքը սուտաբան ա. դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանը հրաժարվեց փաստաբանից. news.am
Դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանի գործով դատական հերթական նիստին ամբաստանյալն այսօր՝ մայիսի 14-ին, հրաժարվեց իր փաստաբան Արմեն Ումրշատյանի ծառայություններից։
«Ինքը փաստաբան չի, ինքը սուտաբան ա»,- դատարանում իր որոշումը հիմնավորեց ամբաստանյալ Վոլոդյա Մուրադյանը։
Դատավորը, հաշվի առնելով փաստը, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց ամբաստանյալի փաստաբանի, որոշեց դատական նիստը հետաձգել:
Դիաննա Նահապետյանի իրավահաջորդի փաստաբան Արամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ փաստաբանը ինչ-որ խոստումներ է տվել, որոնք չի կարողացել իրականացնել, կամ էլ ամբաստանյալը պարզապես փորձում է ժամանակ շահել:
Մանրամասներն` այստեղ