Հանրապետությունում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում`
Մայիսի 15-19-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 29.70C (1985 թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.80C (1988 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.30C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն