Գևորգ Սաֆարյանը հիվանդանոցում է. նրա մարմնի տարբեր մասերում կան վնասվածքներ, իսկ ծունկը լրջորեն վնասված է
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գևորգ Սաֆարյանը գտնվում է Երևանի երկրորդ հիվանդանոցում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ), և այս պահին նրան բուժօգնություն են ցուցաբերում: Այս մասին տեղեկացնում են Նախախորհրդարանից: Ոստիկանների կիրառած բռնության հետևանքով Գևորգի մարմնի տարբեր մասերում կան վնասվածքներ, իսկ ծունկը լրջորեն վնասված է: