Բաժիններ՝

Արի, տես՝ ինչ եմ արել. Պայմանագրային զինծառայողը խեղդել է կնոջը, երբ երեխաները կողքի սենյակում քնած են եղել. news.am

Տավուշի մարզի Իծաքար գյուղում մայիսի 12-ին կնոջը խեղդելով սպանած պայմանագրային զինծառայող 33-ամյա Մերուժան Հարությանյանին դեռ չեն գտել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են իծաքարցիները:

«Դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, գյուղացիներն ու ոստիկանությունը փնտրում են, սակայն դեռ արդյունք չկա: Ամենայն հավանականությամբ անտառներում թաքնված է»,- ասել է  գյուղացիներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:

Դեպքը ցնցել է ամբողջ գյուղը: Մայիսի 12-ի վաղ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Մերուժանը զանգել է հորն ու ասել՝ «արի, տես՝ ինչ եմ արել»: Անմիջապես հայրը շտապել է որդու տուն, որտեղ գտել է 31-ամյա հարսի դին եւ անչափահաս երեք թոռնիկներին, որոնք այդ պահին բարեբախտաբար, քնած են եղել:

«Երեխեքը քնած են եղել կողքի սենյակում, լավ է, որ չեն տեսել էդ դաժան տեսարանը: Հիմա երեքն էլ հորական տատիկի եւ պապիկի մոտ են, կատարվածի մասին ոչինչ չգիտեն»,- ավելացրել է   կայքի  զրուցակիցը:

Թե ինչն է եղել սպանության պատճառը, դեռ հայտնի չէ: Գյուղում պտտվում է այն վարկածը, թե խանդից է Մերուժանը նման քայլի դիմել, քանի որ «շատ հանգիստ եւ հավասարակշռված անձնավորություն է եւ երբեք ագրեսիվ վարքով աչքի չի ընկել»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս