«Քոչարյանը կանգնած է Մայրապետյանի մեջքին» (տեսանյութ). «Ա1+»
100-ից ավելի բնակիչներ հանդիպում են պահանջում գործարար «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հիմնադիր Սամվել Մայրապետյանի հետ: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նրանք Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքների բնակիչներն են, որոնց բնակարանների նկատմամբ ճանաչվել է գերակա շահ. «Քաղաքապետ կլինի, վարչապետ կլինի, Մայրապետյան կլինի, թող գա ստեղ, 6 տարի ա, էտ թղթերը փոխում են, Էս ի՞նչ կապիկություն եք անում», «Բացարձակ իրանք չկան, եթե մարդը մարդուն չի հանդիպում, մենք ինչի՞ց գոհ մնանք»,- «Ա1+»-ին ասացին բնակիչներից մի քանիսը:
Բնակիչներին որեւէ կերպ չի հաջողվում կապ հաստատել կառուցապատողի հետ։ Վերջերս միայն քաղաքապետարանի ներկայացուցիչներն են այցելել նրանց եւ գույքի հաշվառում իրականացրել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: