Բաժիններ՝

Մաշտոցի պուրակի տարածքից ոստիկանները բռնի ուժով հեռացրել ու ձերբակալել են մի քանի քաղաքացու

Քիչ առաջ Մաշտոցի պուրակի տարածքից ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել ու ձերբակալել է մի քանի քաղաքացու, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել Մաշտոցի պուրակի անվանափոխության միջոցառմանը և իրենց դիրքորոշումն արտահայտել անվանափոխության վերաբերյալ: Նրանք ձերբակալվել են խաղաղ հավաքի ժամանակ՝ առանց օրինական հիմքերի:

Այս պահին ձերբակալված են՝ Դվին Իսանյանսը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյանը: Նրանց տարել են Կենտրոնի բաժին:

«Մենք ենք այս քաղաքի տերը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս