Բաժիններ՝

Հավերժ երիտասարդ աստղը. 89-ամյա Շառլ Ազնավուրը մեկ ժամ երգեց և նույնիսկ պարեց երևանյան բեմում (լուսանկարներ). NEWS.am

Շառլ Ազնավուրի մայիսի 12-ի մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցավ լեփ-լեցուն դահլիճում, հաղորդում է NEWS.am-ը ։ 89-ամյա շանսոնյեն մի ամբողջ ժամ կատարեց իր երգացանկի ամենասիրված գործերը՝ դահլիճի ձայնակցությամբ։

Համերգը շանսոնիեի խնդրանքով Կոմիտասի կատարմամբ բացեցին Ինգա եւ Անուշ Արշակյանները։ Մաեստրոն հայերեն ողջունեց հանդիսատեսին, ապա անցավ ֆրանսերենի՝ պատճառաբանելով, որ դահլիճում ներկա է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եւ նրան ու Սերժ Սարգսյանին ողջունեց ֆրանսերեն։ Դրանից հետո արդեն ամբողջ համերգի ընթացքում շանսոնիեն խոսում էր ֆրանսերեն։
89-ամյա մաեստրոն զարմանալիորեն լավ «մարզավիճակում էր», նա ոչ միայն երգում էր, այլեւ պարում, իսկ La Boheme հայտնի երգի կատարման ժամանակ հանդիսատեսին նետեց ձեռքի թաշկինակը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

nax3

nax2

nax1

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս