Բաժիններ՝

Բանտարկյալ կանայք թունավորվել են հոշոտված ոչխարների մսի՞ց. «Ա1+»

Ինչպես հայտնի է՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 6 կանայք թունավորվել են: «Ա1+»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ կանայք թունավորվել են գայլերի կողմից հոշոտված ոչխարների մսից, իսկ միսը բանտարկյալներին է տրամադրել Արդարադատության նախարարության կից «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը։

Հիմնադրամը, որը գործում է Աբովյան ՔԿՀ-ին կից, ունի 13 հեկտար տարածք, որտեղ մի մասում այս պահին պահվում են ոչխարներ։ Ոչխարներին պահում են Աբովյան ՔԿՀ–ի կին դատապարտյալները։ Օրեր առաջ ոչխարների հոտի վրա հարձակվել են գայլեր և հոշոտել 17-ին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թունավորված մսի մի մասը ստիպողաբար վաճառվել է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատակիցներին, իսկ մյուս մասը տրվել «Աբովյան» ՔԿՀ-ին, որի հետևանքով էլ թունավորվել է 20 մարդ՝ թե՛ հիմնադրամի աշխատակիցներից, թե՛ բանտարկյալներից։

Կայքի հետ զրույցում «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանն իր դեմ ուղղված մեղադրանքները հերքել է՝ ասելով. «Այո՛, մենք ոչխարներ պահում ենք, և գայլերը հոշոտել են, բայց սուտ ա, տենց բան չի կարա լինի, որ թունավորվեն, որովհետև մենք ոչխարի միս չենք տվել ո՛չ աշխատակիցներին, ո՛չ էլ բանտարկյալներին։ Հոշոտել են, ակտերը կազմվել ա համապատասխան ձևով և համապատասխան միսը թափվել է»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս