Ֆրանսուա Օլանդը օդանավակայանից մեկնեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
ՀՀ Նախագահի աշխատակազմ